Շուրջ 125 տուն է փլուզվել տորնադոյի հետևանքով, որը հարվածել է Ֆլորիդային «Միլթոն» փոթորկի մելեգնումից հետո՝ հայտնել է ԱՄՆ-ի Փոթորիկների վերահսկման ազգային կենտրոնը (NHC): «Մենք տվյալներ ենք ստանում ավերված 125 տների, հիմնականում՝ շարժական տների մասին»,- ըստ NBC News-ի՝ հայտարարել է Արտակարգ իրավիճակների կառավարման տարածաշրջանային տնօրեն Քևին Գաթրին:                
 

Ներկայացուցիչների պալատը երկրորդ անգամ իմփիչմենտի ենթարկեց Դոնալդ Թրամփին

Ներկայացուցիչների պալատը երկրորդ անգամ իմփիչմենտի ենթարկեց Դոնալդ Թրամփին
14.01.2021 | 13:18

Դոնալդ Թրամփը դարձավ միակ նախագահը ԱՄՆ պատմության մեջ, ում Ներկայացուցիչների պալատը երկրորդ անգամ իմփիչմենտի ենթարկեց։ Ժամեր տևած քննարկումներից հետո օրենսդիր մարմնի ստորին պալատը քվեների 232 կողմ՝ այդ թվում 10 հանրապետականներ, 197 դեմ հարաբերակցությամբ իմփիչմենտ հայտնեց 45-րդ նախագահին՝ նրան առաջադրելով ԱՄՆ-ի դեմ խռովություն հրահրելու մեղադրանք։

Փաստաթղթում նշվում է, որ նախագահի գործողությունները տեղավորվում են «ծանր հանցագործություններ և արարքներ» սահմանադրական ձևակերպման մեջ։ Դոնալդ Թրամփի նախագահության ավարտին մնացել է 6 օր։ Ներկայացուցիչների պալատում մեծամասնություն կազմող դեմոկրատները, Թրամփի որոշ կուսակիցներ պահանջում են նրան Սպիտակ տնից հեռացնել հենց հիմա։ Քաղաքական ընդդիմախոսների պնդմամբ՝ Թրամփն իր գործողություններով նպաստել է հունվարի 6-ին Վաշինգտոնի կենտրոնում անկարգությունների ծավալմանը՝ Կոնգրեսի վրա հարձակմանը, որի հետևանքով 5 մարդ է զոհվել, այդ թվում` Կապիտոլիումի շենքը հսկող ոստիկաններից մեկը։ Դոնալդ Թրամփը կտրականապես հերքում է մեղադրանքները: Երեքշաբթի օրը լրագրողների հետ զրույցում նա հայտարարել է, թե «բոլորը» կարծում են, որ իր ելույթը, որով նա հրահրել է իր կողմնակիցներին, «միանգամայն տեղին էր»։ «Ինչ վերաբերում է այդ կեղծ իմփիչմենտին, դա մեր երկրի պատմության ընթացքում արձանագրված ամենածավալուն և անողոք վհուկների որսի շարունակությունն է», - հայտարարել է Թրամփը։ ԱՄՆ 45-րդ նախագահի ճակատագիրը այժմ Կոնգրեսի վերին պալատում՝ Սենատում է որոշվելու։

Դիտվել է՝ 4115

Մեկնաբանություններ